28.11.2024
Մոսկվան հույս ունի, որ կստեղծվի Մեծ եվրասիական գործընկերություն. Պուտին
prev Նախորդ նորություն

Էրդողանի սպառնալիքներն Ասադի հասցեին բլեֆ են

Gulf State Analytics–ի փորձագետ Թեոդոր Կարասիկը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է «թխվածքաբլիթի իր կտորը» պոկել և «անօգնական» չերևալ ՆԱՏՕ–ի դաշնակիցների աչքում`Հալեպի իրադարձությունների ֆոնին։

Գազետա.ռու–ի հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիան դժվար թե կարողանա իրականացնել իր սպառնալիքներն ու տապալել Բաշար Ասադին, քանի որ այդ դեպքում ուղիղ հակամարտության մեջ կմտնի ՌԴ–ի հետ, ինչը Էրդողանը չի ցանկանում ։

Sputnik–ի հետ զրույցում Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, քաղաքագետ Անատոլի Էլ–Մյուրիդը նշել է, որ Էրդողանը ցանկանում է պատճառներ գտնել, թե ինչու է թուրքական բանակը գտնվում սիրիական տարածքում։

Ըստ նրա, Էրդողանը ներխուժել է Սիրիա և դրա համար նա չունի իրավական փաստարկներ։ Ըստ փորձագետի, այդ պատճառով Էրդողանի հայտարարում է, թե ցանկանում է տապալել Ասադին, սակայն դա անելու համար նա պետք է մտնի Դամասկոս, ինչն իհարկե Էրդողանի չի անի։

Քաղաքագետ Իգոր Ռյաբովը նշել է, որ Էրդողանը այնպիսի քաղաքական գործիչ է, որը չի հետևում իր հրապարակային ելույթներին։ Քաղաքագետի խոսքով, Էրդողանը չի կարողանա տապալել Ասադին, իսկ Թուրքիայի ներսում Էրդողանը շարունակում է առաջ քաշել ու տարածել նեոօսմանական գաղափարներ։

Նրա խոսքով, ՌԴ–ի ու Թուրքիայի միջև առկա է փոխըմբռնում սիրիական հարցում ու Էրդողանի այդպիսի հայտարարությունները կարող են ամեն ինչ փչացնել, փոխանցում է riafan.ru կայքը։