28.11.2024
Բաքվում կկայանա Ադրբեջան–Պակիստան բիզնես ֆորումը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ասադին տապալելու լուրջ հնարավորություններ Թուրքիան չունի

Թուրքիան չունի լուրջ հնարավորություններ տապալել նախագահ Բաշար Ասադին։ Սիրիական բանակը հաջող մարտեր է մղում գրոհայինների դեմ։ Այդ մասին VERELQ–ի հետ զրույցում նշեց արևելագետ, Սանկտ–Պետերբուրգի պետական համալսարանի Արդի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն`մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունը, թե թուրքական բանակի գործողությունների իրական նպատակն Ասադին տապալելն է։

«Թուրքիայի նախագահի հայտարարությունն ուղղված էր կոնկրետ լսարանին։ Առաջինը`այն ուղղված էր թուրքական նեղ շրջանակներին, որոնք շարունակում են կարծել, թե Մերձավոր Արևելքում թուրքական քաղաքականության հիմնական նպատակն է սիրիական առաջնորդի տապալումը և բացասական են վերաբերվում Էրդողանի`Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,– նշել է նա։

Նրա խոսքով, երկրորդ հասցեատերը`Թուրքիայի դաշնակիցներն են Պարսից ծոցում`Քաթարն ու Սաուդյան Արաբիան, որոնք դժգոհ են Էրդողանի քայլերից ՌԴ–ի հետ մերձենալու հետ կապված։

Ալեքսանդր Սոտնիչենկոն նշել է, որ Սիրիայի հարցում ՌԴ–ի ու Թուրքիայի միջև առկա են որոշակի պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում էլ իրականացվում է Եփրատի վահան գործողությունը։ Ըստ քաղաքագետի՝ Սիրիայի կառավարական ուժերը հաջող գործողություններ են իրականացնում և Ասադի տապալման մասին մոտակա ժամանակներս խոսք լինել չի կարող։

Ըստ նրա, Էրդողանի դեկլարատիվ հայտարարությանը Մոսկվան կոշտ չի պատասխանի։ Փորձագետը նշել է, որ ռուսական զորքերի ու թուրքական բանակի բախմանը նա շատ թերահավատորեն է մոտենում, քանի որ այդ ամենը լուծվելու է ավելի շատ դիվանագիտական, քան ռազմական ճանապարհով։