26.11.2024
Էրդողան. Ադրբեջանցիները պետք է վերադառնան Ղարաբաղ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը արձակել է ավելի քան 300 կրակոց

Նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: