26.11.2024
ՀՀԿ-ն առաջիկա համագումարում կփոխի կանոնադրությունն ու ծրագիրը
prev Նախորդ նորություն

Էրդողան. Ադրբեջանցիները պետք է վերադառնան Ղարաբաղ

Թուրքիան դեմ է Ադրբեջանին պատկանող տարածքների հայկական օկուպացիային։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Aksam–ը։

Նրա խոսքով, «օկուպացիան ոչ մի դրական բանի չի հանգեցնելու ու ՀՀ–ն պետք է հնարավորինս շուտ դուրս գա Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։

Էրդողանը նշել է, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն իրենց իրական տերերին»։

«Այդ տարածքների իրական տերերը`ադրբեջանցիներն են և իրենք պետք է վերադառնան այդ տարածքներ, իսկ ԱՄՆ–ն, ՌԴ–ն և Ֆրանսիան պետք է արագ իրականցնեն ստանձնած պարտավորությունները»,–հավելել է Էրդողանը։