26.11.2024
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ
prev Նախորդ նորություն

Բանակից խուսափելու համար առաջարկվել է 7000 դոլար

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՊՆ ՌՈ բաժին հրավիրված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014 թվականին 7 հազար ԱՄՆ դոլար է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա. Գ. Գ.-ին` իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում տեղավորելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այս կապակցությամբ Facebook-յան իր էջում գրառում է կատարել. «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 21.11.2016թ. Ա.Գ.Գ.-ն խոստովանել է վերը նշվածը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-գրել է խոսնակը։