26.11.2024
Շարմազանով. Ամենայն հավանականությամբ՝ Կարեն Կարապետյանը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին
prev Նախորդ նորություն

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տանկերի եւ ԶՈւ անձնակազմի տվյալները՝ թվերով

Ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը իր “Զսպումը Արցախյան հակամարտությունում” ռուսերենով (“Сдерживание в Карабахском конфликте”) մենագրության հավելվածների բաժնում ներկայացնում է վիճակագրական տվյալներ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի սպառազինությունների եւ անձնակազմի թվաքանակի մասին, որը մեջբերում է Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը:

Փորձագետը վիճակագրական տվյալները ներկայացնում է՝ հիմք ընդունելով պաշտոնական և բաց աղբյուրներն ու իր գնահատումները: Այսպես, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերում, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 412 միավոր տանկ, այդ թվում՝ 94 հատ Տ-90, 220 հատ՝ Տ-72, 100 հատ Տ-55 և Տ-54:

Ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի զինված ուժերն ունի մոտ 900 միավոր տանկ, այդ թվում՝ 94 հատ Տ-90, 550 հատ Տ-72, 150 հատ Տ-55 և Տ-54, ինչպես նաև չճշտված քանակի Տ-64:

Հայաստանի զինված ուժերում, ըստ պաշտոնական տվյալների, կա 145 միավոր տանկ, այդ թվում՝ 137 հատ Տ-72, 8 հատ Տ-55: Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանի զինված ուժերն ունի Տ-72 և Տ-55 մակնիշի մոտ 200 միավոր տանկ: Արցախի պաշտպանության բանակը ոչ պաշտոնական տվյալներով ունի Տ-72 և Տ-55 մակնիշի մոտ 400 միավոր տանկ:

Փորձագետը վիճակագրական տվյալներ է ներկայացնում նաեւ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մասին: Փորձագետը վիճակագրական տվյալները ներկայացնում է՝ հիմք ընդունելով բաց աղբյուրները և իր գնահատումները: Այսպես, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերի թվաքանակը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 70 հազար: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ թիվը 90 հազար է:

Հայաստանի զինված ուժերի թվաքանակը, պաշտոնական տվյալներով, կազմել է 46 հազար, ոչ պաշտոնականը՝ 48 հազար: Արցախի պաշտպանության բանակի թվաքանակի մասին պաշտոնական տվյալներ չկան, ոչ պաշտոնապես այս թիվը 20 հազար է: