26.11.2024
Հայաստանն ու Մոլդովան հրաժարվեցին վիզային ռեժիմից
prev Նախորդ նորություն

Շարմազանով. Ամենայն հավանականությամբ՝ Կարեն Կարապետյանը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին

Վիգեն Սարգսյանի վրա որևէ ճնշում չի եղել, Հանրապետականին անդամակցելը բացառապես նրա որոշումն է: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ առաջիկա օրերին նա պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին:

«Դեռ երեկ այդպիսի դիմում չի եղել, այսօր տեղեկացանք, որ նա նման որոշում է կայացրել: Մոտ օրերս կգրի: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի առանցքային քաղաքական դեմքերից մեկը նման որոշում է կայացրել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս ՀՀԿ-ին անդամակցելու որոշում կայացնի, որի մասին վերջին օրերին ակտիվ գրում է մամուլը, Շարմազանովը չբացառեց նաև այդ հեռանկարը.

«Ամենայն հավանականությամբ՝ Կարապետյանը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին: Դա պարոն վարչապետի որոշումն է: Սահմանադրական բարեփոխումներից հետո քաղաքականության մեջ կուսակցական գործիչների դերակատարությունը պետք է բարձրանա և եթե մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ՝ պետք է լինեն այս կամ այն կուսակցության անդամ»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: