22.04.2025
Tagesspiegel. Թուրքիան հրաժեշտ է տալիս ԵՄ-ին
prev Նախորդ նորություն

Պատրուշև․ Ռուսաստանի ու ԱՄՆ հարաբերությունները վաղ թե ուշ կկարգավորվեն

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, սակայն Վաշինգթոնը Ռուսաստանին համարում է Էբոլա տենդին ու «Իսլամական պետությանը» համազոր սպառնալիք, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ ենք փոխգործակցել ամերիկացի գործընկերների հետ՝ իրավահավասարության ու միմյանց շահերը հարգելու հիմունքով,- շեշտել է Պատրուշեւը,- Իսկ հիմա Ռուսաստանը դեռ համարվում է ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Մեզ չի կարող չզարմացնել այն, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Վաշինգթոնը՝ Ռուսաստանին դասելով սպառնալիքների նույն շարքին, որում Էբոլա տենդն ու ԻՊ-ն են»։

ՌԴ ԱԽ քարտողարի խոսքով, իր մոտ հարցեր են առաջացնում նաեւ երեւակայական «ռուսական սպառնալիքից» պաշտպանվելու միջոցները։ Պատրուշեւը հայտնել է, որ Ռուսաստանը հակակառուցողական է համարում թե մեկուսանալը, թե ուրիշներին մեկուսացնելու փորձերը։

Խոսելով ԱՄՆ ու ՌԴ հարաբերությունների մասին՝ Պատրուշեւը ասել է․
«Ինչպես ցույց է տալիս նորագույն պատմության փորձը, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները վաղ թե ուշ կկարգավորվեն։ Առավել եւս, որ հարաբերություններում հետագա հետընթացը ոչ Մոսկվայի, ոչ էլ Վաշինգթոնի շահերից չէ»։
Անկարայի ռազմական ներխուժումը Իրաք կհանգեցնի հենց Թուրքիայի փլուզմանը. Իրաքի վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան