22.04.2025
ԱՄՆ-ն 2016-ին $17.7 մլրդ է ծախսել ռազմական հետախուզության վրա
prev Նախորդ նորություն

Tagesspiegel. Թուրքիան հրաժեշտ է տալիս ԵՄ-ին

Թուրքիայում մահապատիժը վերականգնելու մասին օրենքը կնշանակի ԵՄ անդամակցությանն հավակնելու Թուրքիայի պլանների ավարտը: Այս մասին Tagesspiegel պարբերականում գրում է Սյուզաննե Գյուսթենը:

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե վստահ է, որ Թուրքիայի խորհրդարանը մոտ ժամանակներս կվերադարձնի 2001-ին չեղարկված մահապատիժը: Ավելին՝ նախկինում նախագահը բազմիցս հայտարարում էր հուլիսյան հեղաշրջման փորձի կազմակերպիչների նկատմամբ մահապատիժ կիրառելու ցանկության մասին:

ԵՄ-ն թեկնածու անդամներից պահանջում է հրաժարվել մահապատժից: Եվրոպայի Խորհրդում հայտարարել են, որ Էրդողանի պլանները նշանակում են, որ Թուրքիան պետք է հրաժարվի կազմակերպությանն անդամակցելու պլաններից:

«Մահապատժի կիրառումն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի անդամակցության հետ», - ասել էր ԵՄ ներկայացուցիչը:

ԵՄ նորմերին հրաժեշտ տալու մասին են վկայում Անկարայի այլ որոշումները: Թուրքիայում արգելված են ավելի քան 10 քրդական լրատվամիջոցներ: Նոր օրենքի համաձայն՝ ահաբեկչության մեջ կասկածվողներն իրավունք չունեն կես տարի շարունակ կապ հաստատել փաստաբանների հետ, իսկ իշխանություններն իրավունք ունեն գաղտնալսել փաստաբաններին եւ նրան պաշտպանյալներին:

Դրանից բացի, հեղաշրջման փորձի ենթադրյալ առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով պաշտոնանկ է արվել տարբեր նախարարությունների մոտ 10 հազար աշխատակից: Ընդհանուր առմամբ հեղաշրջման փորձից հետո ազատվել է ավելի քան 100 հազար պաշտոնյա եւ պետական ծառայող:
Պատրուշև․ Ռուսաստանի ու ԱՄՆ հարաբերությունները վաղ թե ուշ կկարգավորվեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան