25.05.2024
Ադրբեջանցիները Սյունիքում դիրքեր հաց տանող Խնձորեսկի բնակչի են առևանգել
prev Նախորդ նորություն

Պետք է աշխատել Հայաստանում գիտությամբ զբաղվելու պայմանների զարգացման ուղղությամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունները:


Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Քթրյանը, պաշտոնատար այլ անձինք:


Վարչապետին զեկուցվել է 2022թ. գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում ՀՀ ծրագրերի և միջոցառումների կատարման վերաբերյալ:


Նշվել է, որ Գիտության կոմիտեի կողմից աշխատանքներն իրականացվել են 4 ուղղությամբ՝ ենթակառուցվածքների բարելավում, մարդկային ռեսուրսների զարգացում, պետական ֆինանսավորման արդյունավետություն և իրավական դաշտի կարգավորում:


2022թ. հունվարի 1-ից զգալիորեն ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը՝ 2021թ. մայիսի 13-ին ՀՀ կառավարության հաստատած 2022-2025թթ. բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի ատեստավորման գործընթացի արդյունքներով:


Հայտարարվել է գիտաշխատողների որակավորման բարձրացմանը և երիտասարդ կադրերի ներգրավմանը միտված 4 մրցույթ: Մասնավորապես, առաջին անգամ կազմակերպվել է «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթ, որի արդյունքում 2022թ. հոկտեմբերից ֆինանսավորվել է արտերկրից ՀՀ տեղափոխված 5 գիտնական՝ 60 ամիս տևողությամբ, յուրաքանչյուրը՝ 175 մլն ՀՀ դրամ: Առաջին անգամ անցկացվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթ, ֆինանսավորվել են 11 երկրից 18 գիտնականի ներկայացրած թեմաներ: Յուրաքանչյուր ծրագրին 5 տարվա համար հատկացվում է մինչև 152.5 մլն ՀՀ դրամ, որի որոշակի մասն ուղղվում է լաբորատոր միջավայրի բարեկարգմանը: Կազմակերպվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ, ֆինանսավորվել են 26 ասպիրանտի և հայցորդի հետազոտական ծրագրեր: Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրով ֆինանսավորվել է 35 հայտ: Նշված 4 մրցույթով ընտրված 86 ծրագրից 69-ի ղեկավարները մինչև 35 տարեկան գիտնականներ են, ծրագրերում ներգրավված 286 անձից 211-ը երիտասարդներ են ։


Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում 15 գիտական կազմակերպության տրամադրվել է 2 մլրդ 933 մլն ՀՀ դրամ՝ ֆինանսավորվել է 28 հայտ: 2022թ. փետրվարի 11-ից ուժի մեջ է մտել «ՀՀ և ԵՄ միջև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը: «Ծրագրի շրջանակում 2021-2022թթ. ՀՀ կազմակերպությունների կողմից ներգրավվել են 2,729,236.25 եվրո դրամաշնորհային միջոցներ: Համագործակցության հուշագիր է ստորագրվել Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան ազգային գիտական հիմնադրամի հետ:


Զեկուցվել է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեությունն ուղղված է եղել համակարգի բարելավմանը: Նախաձեռնվել է գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխություն, մշակվել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծ, ձեռնարկվել են ասպիրանտական կրթության իրավական դաշտի լավարկմանը և ՀՀ գիտական պարբերականների որակի վերահսկմանը միտված քայլեր: Ընթացքի մեջ են գրագողության դեմ պայքարի համակարգչային նոր ծրագրի ներդրման աշխատանքները: Վերանայվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի գիտական ամսագրերի ցանկը, դուրս է մնաց ել 9 պարբերական: Շնորհվել է գիտությունների թեկնածուի 166 վկայագիր, դոցենտի կոչման 86 դիպլոմ, գիտությունների դոկտորի 10 վկայագիր և պրոֆեսորի կոչման 18 դիպլոմ։


Կատարված աշխատանքների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են պետական խթանման ծրագրերով ստեղծվող գիտական արտադրանքի և ենթակառուցվածքի զարգացմանը, գիտություն-արտադրություն կապի ապահովմանը, համակարգաստեղծ ծրագրերի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր:


Վարչապետը կարևորել է գիտաշխատողների ատեստավորման և արդյունքում՝ աշխատավարձերի բարձրացման մեխանիզմի գործարկումը, ինչը կխթանի ոլորտի զարգացումը: Արձագանքելով՝ Գիտության կոմիտեի նախագահը զեկուցել է, որ 2010թ. ի վեր գիտաշխատողների աշխատավարձերի նորմավորում չի եղել, և ատեստավորման ու դրան համարժեք՝ աշխատավարձի բարձրացման գործընթացը լինելու է շարունակական:


Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գիտաշխատողների որակավորման բարձրացման ու երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրերին և նշել, որ պետք է աշխատել Հայաստանում գիտությամբ զբաղվելու պայմանների զարգացման և գիտական ենթակառուցվածքի գրավչության բարձրացման ուղղությամբ:


Կառավարության ղեկավարին զեկուցվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող մյուս բարեփոխումների ընթացքի վերաբերյալ ևս:


 


 

Քայլեր են ձեռնարկվում զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Բայրամովը և Բերբոքը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
24.05.2024
Բայրամովը և Բերբոքը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor