23.11.2024
Բունդեսթագի պատգամավորն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները Սյունիքում դիրքեր հաց տանող Խնձորեսկի բնակչի են առևանգել

Քիչ առաջ լրատվամիջոցները լուր տարածեցին, որ Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին:


Առաջինն այդ մասին տեղեկացրեց «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը, որը նշել էր, որ Խնձորեսկի բնակիչը դիրքեր հաց տանելիս է եղել, երբ նրան առևանգել են:  


Այնուհետ հայտնի դարձավ առևանգվածի անունը՝ Մարտուն Գյուլնաբարյան:


VERELQ-ի հետ զրույցու Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը հաստատեց տեղեկությունը, նաև այն, որ քաղաքացին դիրքեր հաց էր բարձրացնում:


Նշվում է, որ քայլեր են ձեռնարկվում առևանգված քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ: 


Պաշտոնական հաղորդագրություն այս պահին դեռ չկա, ՊՆ-ն լռում է: