23.11.2024
«Պսևդոէկոակտիվիստը» սպառնում է սպանել հայերին և խմել արյունը. ո՞ւր է քաղաքակիրթ աշխարհը
prev Նախորդ նորություն

Առաջիկա օրերին Արցախում կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը

Առաջիկա օրերին կընդունվի Արցախի տնտեսական շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին 2023թ. փետրվար ամսվա համար պետական աջակցություն ցուցաբերելու մասին կառավարության որոշումը:

Նշվում է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր խախտել են ԱՀ կառավարության 13.02.2023թ. թիվ 70-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների շրջանառության հատուկ կարգը և ապրանքների վաճառք են իրականացրել առավելագույն թույլատրելիից բարձր գնով, զրկվելու են պետական աջակցությունից:

Տնտեսական գործունեությանն առնչվող պետական բոլոր ծրագրերն այսուհետ կառուցվելու են՝ հիմք ընդունելով տնտեսվարող սուբյեկտի բարեխղճությունը, օրինապաշտությունը, պատշաճ հարկատու լինելու հանգամանքը: Նույնիսկ այս դժվարագույն շրջանում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ովքեր շարունակում են մնալ կարգապահ և օրինապաշտ, պետությունը պետք է գնահատի նրանց: