23.04.2025
Զոհրաբյան. Թե Ղարաբաղը, թե Հայաստանը անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի Սենատն այս շաբաթ կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատն այս շաբաթ քննարկելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ինչպես տեղեկացնում է «Նոր Յառաջ»-ը, Փափազյանը, անդրադառնալով Սենատում այդ օրինագծի նկատմամբ տրամադրություններին նշել է, որ այդ հարցով խորհրդարանականների հետ ստույգ աշխատանքներ են տարվում:

«Ակնկալվում է հաջող ընթացք»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ հուլիսի 1-ին Ազգային ժողովում ընդունված նախագիծը Սենատի կողմից կվավերացվի:

Մելքումյան. «Նաիրիտի» վերագործարկումը պետք է ապահովվի հստակ օրենքով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան