25.11.2024
Վարչապետը բանկային համակարգից ակնկալում է ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ
prev Նախորդ նորություն

2017 թ-ի բյուջեն "կոշտ" է, իսկ ծախսերը՝ 100 մլն դրամով կրճատված

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի բյուջեի նախագիծը, որը վարչապետի կողմից արժանացավ «կոշտ» որակմանը։

«Թվերը խոսում են դրա մասին՝ 70 մլրդ եկամուտների աճ, պլյուս-մինուս 100 մլրդ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք, բոլոր խնդիրները ակտուալ են»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետը։

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որը ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է։

«2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է»,– ասաց նա:

Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ արտաքին պարտքը 43.7 տոկոսից աճել է և այս տարի կկազմի 54.4 տոկոս։

Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով կրճատում է ծախսերը: Նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կլինի 2.8 տոկոսի շրջանակներում: