26.11.2024
Դավթյան. Հայաստանում անպատժելի մարդիկ չկան
prev Նախորդ նորություն

Տնտեսության զարգացումը չունի այլ բանաձև, քան ստվերի դեմ պայքարը. Կարեն Կարապետյան

Պատրաստ եմ լինել պարզ, բաց և անկեղծ հասարակության հետ. տնտեսության զարգացումը չունի այլ բանաձև, քան ստվերի դեմ պայքարելու ճանապարհը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք դա փորձելու ենք անել: Կհաջողվի, թե՞ ոչ՝ վճռական ենք տրամադրված, որովհետև տնտեսության զարգացման ուրիշ ձև գոյություն չունի»,- շեշտեց նա:

Ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին ի պատասխան, թե ինչպես է պայքարելու մենաշնորհների ու ստվերի դեմ, Կարեն Կարապետյանը նշեց, որ մենաշնորհները միշտ չեն վատը և եթե շուկան փոքր է, ապա խաղացողներից մեկը կարող է և մենաշնորհ դիրք ունենալ:
«Այլ հարց է՝ դա բնական մենաշնորհ է, թե՞ ոչ»,- ընդգծեց նա:

Նա նաև ավելացրեց, որ խնդիրներին մանրամասն ծանոթ չէ, մանրամասն կծանոթանա և նոր դրանց մասին կխոսի:

Ավելի վաղ իր ելույթում Կարեն Կարապետյանը խոստովանել էր, որ ՀՀ տնտեսությունը չափազանց վատ վիճակում է: