1.07.2025
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց
prev Նախորդ նորություն

Դավթյան. Հայաստանում անպատժելի մարդիկ չկան

Հայաստանում անպատժելի մարդիկ չկան, նման որակմանը արժանի մարդկանց ես չեմ ճանաչում: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող է վստահեցնել, որ իր նշանակվելուց հետո Հայաստանում անպատժելի մարդիկ այլևս կդատապարտվեն օրենքի ողջ խստությամբ.

«Նման մարդիկ չկան և չեն լինի. դուք կտեսնեք»,- հավաստիացրեց թեկնածուն:

Նրա խոսքով՝ իր համար գործելու է խաղի մեկ կանոն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

Հիշեցնենք, Ազգային Ժողովը ՀՀ Նախագահի առաջարկով նշանակում է ՀՀ գլխավոր դատախազին, այդ պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:
Տնտեսության զարգացումը չունի այլ բանաձև, քան ստվերի դեմ պայքարը. Կարեն Կարապետյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով