26.11.2024
Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Միջուկային փորձարկումների արգելման կազմակերպության հետ
prev Նախորդ նորություն

«Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» համաժողովի անցկացման համար 26 մլն հատկացվեց

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը 26 միլիոն 686 հազար դրամ կհատկացվի՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք «Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովի անցկացման համար: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:

Որոշմամբ սահմանված գումարը դրամաշնորհային պայմանագրի կնքման միջոցով կտրամադրվի Հայաստանի զարգացման հիմնադրամին, որն կկազմակերպի միջոցառումը բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու գնման իրականացման միջոցով։