6.09.2025
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց
prev Նախորդ նորություն

Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Միջուկային փորձարկումների արգելման կազմակերպության հետ

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գրասենյակում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման համար մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների իրականացման մասին ՀՀ Կառավարության և հանձնաժողովի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ համաձայնագիրը ստորագրել են Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի Գործադիր քարտուղար Լասինա Զերբոն:

Համաձայնագիրը նպաստելու է ՀՀ և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ միջազգային դիտարկումների իրականացման շրջանակներում: Այն ներառում է Գառնիում տեղակայված դիտարկման կայանի գործունեությունը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի կառավարմանը, պահեստամասերի և սարքավորումների դյուրացված ներկրմանը, ինչպես նաև կայանի ֆիզիկական անվտանգությանն առնչվող խնդիրների կարգավորումը: Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել սեյսմիկ իրավիճակի դիտարկում, ինչպես նաև կիրառելի է գիտական և քաղաքացիական այլ նպատակների իրականացման համար:

«Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» համաժողովի անցկացման համար 26 մլն հատկացվեց
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը