24.11.2024
ԱԺ նախագահ. Եվրոպացի պատգամավորների այցերը Արցախ չեզոքացնում են հանրապետության տեղեկատվական մեկուսացվածությունը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը ողջունել է բելգիացի պատգամավորների այցը Արցախ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների այցը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է պատգամավորների այցը նաև Արցախ, որտեղ նրանք հնարավորություն կունենան ուղղակիորեն տեղում ծանոթանալու ԼՂ հիմնախնդրի էությանն ու ավելի լավ պատկերացնելու արցախցիների ձգտումները, մտահոգությունները, առօրյան և անցած ավելի քան երկու տասնամյակի ձեռքբերումները:

Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, նշելով, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում այդ քայլը և ընդունում այն որպես ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման գործում Բելգիայի վճռական հանձնառություն: