24.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց
prev Նախորդ նորություն

Թավադյան. Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները տնտեսական աճը հասցնելու 7 տոկոսի

Հայաստանն ու Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա բոլոր ուղղություններով՝ օգտագործելով բոլոր այդ ուղղությունների առավելագույն հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:

Անդրադառնալով 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշներին նա նշեց, որ Հայաստանն ունի 4 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, որը բավարար է, բայց Հայաստանը նաև հնարավորություն ունի աճը հասցնել 7 տոկոսի, որի մասին ժամանակին խոսել է ՀՀ նախագահը: Թավադյանի խոսքով, որպեսզի փոքր երկիր հանդիսացող Հայաստանի տնտեսությունը զարգանա հարկավոր է երեք ուղղություններով աճ արձանագրել՝ արտահանում, ներքին շուկայի գրավում և զբաղվածության մեծացում: Երկրորդի դեպքում զգալի պոտենցիալ չունենք, բայց զբաղվածության մեծացումը ուղղակի փոխկապակցված է արտահանման աճի հետ: Իսկ որպեսզի Հայաստանը զարգանա արտահանում- ՀՆԱ հարաբերակցությունը պետք է լինի 30 տոկոս, մինչդեռ այսօրվա դրությամբ այն անցել է 16 տոկոսի շեմը:

«Այսինքն, եթե ուզում ենք ունենալ տարեկան 7 տոկոսի աճ, ապա պետք է ձևակերպենք ու հասնենք այդ հարաբերակցությանը: Աշխարհի փոքր երկրների փորձը ցույց է տալիս, որ այլ պարագայում մենք զարգացում չենք ունենա: Հայաստանը տարեկան ապահովում է 1.5 մլրդ դոլարի արտահանում, 2016 թվականի ավարտին, կարծում եմ, կունենանք 1.6 մլրդ դոլարի արտահանում, բայց տնտեսության զարգացման համար հարկավոր է ոչ պակաս, քան 3 մլրդ դոլարի արտահանում, որի պարագայում Հայաստանը կկարողանա լուծել բոլոր սոցիալական խնդիրները »,- ասաց նա:

Թավադյանը նկատեց, որ այդ դեպքում Հայաստանը կկարողանա լուծել նաև իր ռազմաարդյունաբերության հարցերը, որովհետև էական չէ՝ ինքդ ես արտադրում ստրատեգիական ապրանք, թե կարողանում ես արտարժույթ աշխատել և դրա միոջոցվ գնել այն: Իսկ դրանք, նշես նա, փոխկապակցված հարցեր են և Հայաստանը պետք է մեծ բյուջե ունենա, որպեսզի կա՛մ գնի, կա՛մ արտադրի այդ ապրանքատեսակները:

«Եվրասիական տնտեսական միությունը մեծ հնարավորություններ է ընձեռել Հայաստանին, որպեսզի արտահանումն աճ արձանագրի, բայց դա դեռ բավարար չէ: ԵԱՏՄ արտահանման աճը կազմել է 83.7 տոկոս, իսկ միայն Ռուսաստան՝ 87.5 տոկոս: Խոսքը պատրաստի արտադրանքի մասին է, բայց ավանդական ապրանքատեսակների՝ կոնյակ, բանջարեղեն, ձուկ և այլն: Աճը տեղի է ունեցել մի շարք գործոններով պայմանավորված՝ մաքսատուրքերի ազատում, գործառույթների պարզեցում, ռուսական ռուբլու կայունացում և այլն»,- թվարկեց նա՝ ավելացնելով, որ գրեթե նույն այն ծավալով, ինչ Հայաստանի արտահանումն է ՌԴ, նույն ծավալով էլ երկիրը արտահանում է ԵՄ, բայց այս դեպքում հիմնականում արտահանվում է գունավոր մետաղների հումք:

Հայաստանը զարգացման առաջնահերթություններում պետք է պահի գործիքաշինությունը, էներգետիկան, շինանյութերի արտադրությունը, պղնձաձուլարանների ստեղծումը և այլն, որոնք հնարավորություն կտան տարեց տարի զարգացնել տնտեսությունը: Հակառակ պարագայում, նկատեց Թավադյանը, եթե Հայաստանը իր ներքին ռեզերվները չօգտագործի և անտեսի ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները՝ աճեցնել տեղի արտադրանքի ծավալները, տնտեսությունը կշարունակի դոփել նույն տեղում: Իսկ դրան պետք է նախորդի տնտեսական քաղաքականության որոշակի ճշգրտումը, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի գների նվազումը, քանի որ դրանք առաջին հերթին ոչ թե սոցիալական բնույթ ունեն, այլ տնտեսության խթանման դեր են կատարում:

Խոսելով այն մասին, որ Հայաստանի տնտեսության զարգացումը ուղղակիորեն փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության զարգացմանը, Թավադյանը նկատեց, որ նավթի գինը 40- 50 դոլար մեկ բարելի դիմաց միջակայքը համեմատաբար ձեռնտու է Ռուսաստանին, ինչը նշանակում է, որ ձեռնտու է նաև Հայաստանից արտահանմանը: Ըստ տնտեսագետի՝ գնի այդպիսի ցուցանիշի դեպքում Ռուսաստանի տնային տնտեսությունների գնողունակությունը կպահպանի այն մակարդակը, որը նպաստում է Հայաստանից գյուղմթերքի արտահանմանը՝ միրգ, պտուղ-բանջարեղեն, պահածոներ և այլն: