25.11.2024
Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

Կառավարությունում քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի գնումների պլանի և Տրանշ 1-ի շրջանակում «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության հետ կնքված նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրի փոփոխությունները:

Մեկ այլ հարցով քննարկվել և հաստատվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում արտաքին մոնիթորինգի գործակալության մրցույթի գնահատման արդյունքները:

Հիշեցնենք, հուլիսի 14-ի Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ահազանգ հնչեցրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքների ուշացման կապակցությամբ: Մինչ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարն արդարանում էր, թե աշխատանքային հստակ ժամանակացույց կա և ուշացման մասին ահազանգ իրենք դեռ չեն ստացել, վարչապետը հայտարարեց, որ ահազանգն ինքն է հնչեցնում.

«Իսպանական ընկերությունն է իրականացնում, այդ ընկերությունը չարիք է այս գործում, ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ: Փողերը չկան, փողերը տարել են, ուսումնասիրեք պատճառը»,- հանձնարարեց Հովիկ Աբրահամյանը: