22.09.2026

Արցախը պայքարեց մինչև վերջ, բայց մնաց առանց աջակցության

Ադրբեջանցիները վերջին օրերին Արցախի օկուպացիայի օրերի վերաբերյալ «հերոսական» տեսանյութեր-հարցազրույցներ են հրապարակում:


Սակայն նույնիսկ այդ պաթոսի մեջ անհնար է չարձանագրել արցախցիների հերոսական պայքարն ու դիմադրությունը՝ մանկահասակ երեխաներից, տարեցներից մինչև այն նվիրյալները, ովքեր 44-օրյա պատերազմից հետո, տարբեր ստորաբաժանումների կազմում, պաշտպանում էին Ադրբեջանի հետ ունեցած հսկայական ճակատը:


Արցախցիների հիմնական հիասթափությունը հենց նրանից է, որ նրանք արել են անհնարինը, ամեն ինչ դրել զոհասեղանին՝ մեծով ու փոքրով, սակայն թիկունքը դատարկ էր, իսկ հայաստանյան իշխանության վարքագիծն ու հայտարարությունները ոչ միայն խրախուսեցին ադրբեջանական արկածախնդրությունը, այլ ամրագրեցին նոր կապիտուլյացիան:


ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյան


 

Թեմայի այլ նորություններ