Արմավիրի մարզպետը վհուկների որս է իրականացնում
- 22.09.2026
- Վերլուծություն
- arm
- rus
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ մեթոդներով պատժում: Սակայն հիմա էլ է շարունակում, գյուղեգյուղ ընկած, հակաիշխանականներին հայտնաբերելու և դատաստան տեսնելու գործը։
Նրա գործողություններն անգամ սեփական թիմակիցների շրջանում են դժգոհություն բարձրացրել: Վերջիններս կարծում են, որ այս քայլերով մարդկանց ավելի են տրամադրում իշխանության դեմ: Մարզպետին փորձել են բարեկամաբար հասկացնել, որ կանգ առնի, քաղաքականությունից հետո էլ կյանք կա»։
Արցախը պայքարեց մինչև վերջ, բայց մնաց առանց աջակցության
Արցախցիների հիմնական հիասթափությունը հենց նրանից է, որ նրանք արել են անհնարինը, ամեն ինչ դրել զոհասեղանին՝ մեծով ու փոքրով, սակայն թիկունքը դատարկ էր:
22.09.2026