Էկոնոմիկայի նախարարը փորձում է մանիպուլյացիայով գերազանցել Փաշինյանին
Ինչպե՞ս կարող է ապրանքի ընդամենը 5 տոկոսը էական որեւէ ազդեցություն ունենալ գնագոյացման վրա, այն էլ այնպիսի, որ կանխի «հարյուրներով ավելի» թանկացումը։
17.09.2026
ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին, երբ դեռ լրագրող էր աշխատում, անցել է թմրանյութի գործով։ Գործը հետագայում կարճվել է, և նա քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
2017 թվականի նոյեմբերի 28-ին Հովհաննիսյանը իր Nissan March մեքենայով և ուղևոր Գևորգ Սավթալյանը բերման են ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին՝ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով։
Մեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ դեղնականաչավուն զանգված։
Դեկտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն):
Տրամաբանական կլինի, որ Նիկոլ Փաշինյանը փորձի պարզել, թե ինչո՞ւ է իր կուսակցության այս պատգամավորի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել՝ արդյո՞ք քննիչին կաշառել են, թե՞ «նարկոշության» կամ «բառիգության» վրա բռնված Հովհաննիսյանը «հավաքագրվել» է ոստիկանության կողմից:
Գլոբալ առումով՝ ԱԺ պատգամավորի թեկնածուին, ի թիվս այլ չափանիշների, օրենսդրորեն պետք է առաջադրվի նաև նարկոթեստ հանձնելու պահանջ:
Այդ պարագայում, գուցե Արթուր Հովհաննիսյանի նման պատահականությունները խորհրդարանում չհայտնվեին ու չփորձեին Գագիկ Ծառուկյանին ու այլ հարգարժան մարդկանց պիտակավորելով՝ ինքնահաստատվել:
Չնայած՝ զրոն, արժեք ու արդյունք չստեղծած մարդը ինքնահաստատվել չի կարող, եթե անգամ Փաշինյանի փեշի տակ սողում է:
Ուղղակի, պատգամավորի էս տեսակի մոտ անգամ տարրական ինքնապաշտպանության բնազդը չի աշխատում. եթե նրա ուղեղն անհուսալի «չորացած» չլիներ, հեղինակություն ունեցող մարդկանց մականունով չէր դիմի: Ախր, եթե նրա տրամաբանությամբ շարժվենք, շատերը նրա հետևից կարող են գոռալ «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր:
Ողբերգությունն է էս տեսակին խորհրդարանում հանդուժելը. Նիկոլի փեշի տակից մի օր հայտնվելու եք նույն կարգավիճակում, ինչ ունեցել եք 2017-ին՝ բարոյական բոմժի կագավիճակում:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց
Ինչպե՞ս կարող է ապրանքի ընդամենը 5 տոկոսը էական որեւէ ազդեցություն ունենալ գնագոյացման վրա, այն էլ այնպիսի, որ կանխի «հարյուրներով ավելի» թանկացումը։
17.09.2026
Ինչո՞ւ եմ այսպես ձևակերպում մտավախություններս, որովհետև դեռևս հինգ-վեց տարի առաջ, աշխարհում ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Արցախն ամբողջովին կարող է հայաթափվել:
17.09.2026
Կոնկրետ բանակի առումով՝ այս վտանգավոր ուղերձն արտացոլում է զինծառայողների, սահմանի, բանակի վերաբերյալ իշխանության պատկերացումներն ու հանձնարարականները:
17.09.2026