18.09.2026

Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության՝ պատրաստ ենք զիջել

Իշխող ուժի ոչ պատահական պատգամավորներից մեկը հայտարարել է, թե «Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի. դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի»:


Ի դեպ, առաջ ընկնելով՝ ասեմ, որ սա ոչ միայն սահմանային հնարավոր միջադեպերին է վերաբերվում, այլև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հակազդեցությանը:


Պարզ ասած՝ իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և ուրանալ:


Կոնկրետ բանակի առումով՝ այս վտանգավոր ուղերձն արտացոլում է զինծառայողների, սահմանի, բանակի վերաբերյալ իշխանության պատկերացումներն ու հանձնարարականները:


ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյան


 

Թեմայի այլ նորություններ