11.09.2026

Ադրբեջանական ներխուժումների մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ

Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ:


Մի քանի օր առաջ Բաքվի լրատվամիջոցները հանդիսավոր կերպով տեղեկացրին, որ ադրբեջանական ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում առաջին հորատապայթեցման աշխատանքներն է իրականացրել:


Ավելին, նույն հաղորդագրությունում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են լայնածավալ հետախուզական և գնահատման ուսումնասիրություններ, որի արդյունքում արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվել են 1,03 միլիոն ունցիա ոսկի:


Ի դեպ, ով չի հիշում՝ հիշեցնեմ, որ դեռ սովետական շրջանից Հայաստանի կողմից շահագործվող այս հսկայական հանքավայրի մի մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո, մի հատված էլ, այսպես ասած, չեզոք գոտում է:


2020 թվականից հետո՝ 2021-23 թթ.-ին, ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել:


Դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքները, մի մասը՝ ջրային պաշարները, իսկ Սոթքի հանքավայրի և դրա նշանակության մասին դեռ չեմ խոսում:


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյան


 


 

Թեմայի այլ նորություններ