Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու
Ակնհայտ է, որ այսօր առկա տնտեսական ցուցանիշները սկսելու են նվազել։
11.09.2026
Սյունիքի համայնքապետերի հետ նորմալ մարդկային շփումներ ունեմ:
Դրանց արդյունքում՝ նրանց նորմալ, իրենց քաղաքները սիրող մարդիկ եմ համարում:
Չեմ բացառում նույնիսկ, որ լավ համայնքապետեր են:
Բայց էս տղերքը քաղաքական տեսակ չեն ու 44-օրյա պատերազմից հետո, եթե նույնիսկ ընդդիմությունը առաջնորդության ճգնաժամ ուներ, չպետք է քաղաքական փրկություն փնտրեր Սյունիքի տեղական իշխանության կաբինետներում:
Առավել ևս, էս տղերքը «Նժդեհներ» չէին, եթե նույնիսկ նրանց հայրենասիրությունը կասկած չի հարուցում:
Ուրեմն, պետք չէր «հալվել» Առուշի ու մյուսների զինվորական համազգեստով լուսանկարներից:
Հիմա՝ երբ Առուշը ՔՊ-ի հետ է, ոչ մի քաղաքական սկզբունք էլ չի դավաճանել, որովհետև չեղած բանը չեն դավաճանում:
Առավել ևս, «խաղաղասեր» ՔՊ-ում դիսկոմֆորտ մի կանխատեսեք Առուշի համար:
Նա սովորական, իր հողն ու ջուրը սիրող մարդ է, Նժդեհի կերպարը դուք եք «կարել» նրա համար:
Շատերը մնացել են իրենց իսկ ստեղծած միֆերի տակ:
Իհարկե, մի ավելորդ բան Առուշն արել է: Աջ ականջը ձախ ձեռքով չեն քորում. չարժեր ՔՊ մտնել «Բիզնես» «կլասով»...
Կուսությունը կորցնելուց ձևեր չեն թափում...
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց
Ակնհայտ է, որ այսօր առկա տնտեսական ցուցանիշները սկսելու են նվազել։
11.09.2026
2020 թվականից հետո՝ 2021-23 թթ.-ին, ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել:
11.09.2026
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը...
11.09.2026