Ռազմավարական նախագծերից դեպի «ծիրանային դիվանագիտություն»
Սիմվոլները քաղաքականության մեջ երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարությունները։
24.06.2026
ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել ավելի վաղ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը, որով Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հորդորում է դուրս բերել զինուժը Իրանի հետ կոնֆլիկտի գոտուց եւ ավարտել պատերազմը: Թրամփը այդ բանաձեւը որակել է անիմաստ, ասելով, որ այդպիսով Կոնգրեսը միայն խանգարում է իրեն լուծել Իրանի հարցերը:
Այստեղ իհարկե էականն այն է, որ Սենատում այդ բանաձեւի հավանության համար քվեարկել են նաեւ մի քանի հանրապետական պատգամավոր, ինչը արտացոլում է ԱՄՆ կառավարող ուժի ներսում տարաձայնությունների հանգամանքը հերթական անգամ: Այստեղ է Թրամփի առանցքային խնդիրը, եւ ոչ թե բանաձեւը ինքնին: Իրանի հարցում նրա քաղաքականությունը մեծ հաշվով հաստատուն ու կայուն հավանություն չունի հենց ԱՄՆ կառավարող ուժի ներսում:
Սա էլ իր հերթին ստեղծում է բարդությունները, եւ խոշոր հաշվով նաեւ ամերիկյան համակարգի այս «առանձնահատկություններն» էլ Թրամփի դեմ փորձում է օգտագործել, դրանց վրա խաղալ Իրանը, քանի որ ինչքան մոտենա Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը, այնքան այդ տարաձայնությունները լինելու են առավել զգայուն եւ զրկելու են Թրամփին առավել մեծ մանեւրից եւ ժամանակից:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան
Սիմվոլները քաղաքականության մեջ երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարությունները։
24.06.2026
Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական սպառնալիքի։
24.06.2026
Հերթական «փառատոնն» իր մակարդակով կրկին կոլխոզի միջոցառում էր հիշեցնում։
24.06.2026