ՀՀ իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով
Հենց Փաշինյանի հայտարարություններն արդեն դրա մասին են վկայում, երբ հայրենի քաղաքական ուժերին անվերջ կապում է դրսի ուժերի հետ։
13.05.2026
Միանգամայն սպասելի կերպով մեր անմիջական հարևան Իրանի դեմ պատերազմի թեման լիարժեք կերպով կորավ հայաստանյան հանրային օրակարգից, սակայն դրա ազդեցությունը ոչ մի տեղ չի գնացել, հակառակը` ուժեղացել է (խանութ մտնելիս դուք հենց դրա հետ եք առնչվում` տեսնելով թանկացող ապրանքների գնապիտակները):
Բայց հիմա մեկ այլ բանով կիսվեմ, որ երկու կարևոր հետևության հնարավորություն է տալիս:
Ամերիկյայ մեդիաները, հղում անելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների աղբյուրներին, նշում են, որ Իրանը շարունակվող բանակցությունների ֆոնին ոչ թե խաղաղության է պատրաստվել, այլ ճիշտ հակառակը` հասցրել է վերականգնել պատերազմի առաջին շաբաթներին իր ունեցած կորուստների մեծ մասը (այդ թվում` հրթիռային կայանները)` այդպիսով մեծացնելով իր դիմադրողականության պաշարը:
Հետևություն 1. բանակցություններում դիրքդ պինդ է, երբ հակառակորդդ տեսնում է սկզբունքայնություն, այլ ոչ թե զիջում:
Հետևություն 2. ոչ մի բան չի ավարտվել մեր տարածաշրջանում:
Սա հատկապես ակտուալ է, երբ հիշում ես, որ ուղիղ 5 տարի առաջ այս օրերին Ադրբեջանը մտավ ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքում, իսկ ՀՀ դե-ֆակտո իշխող խմբավորումը հայտարարեց, որ կբանակցեն, որ ադրբեջանցիները դուրս գան:
Դուրս չեկան, ավելի խորացան ու ռազմավարական մակարդամում պատրաստվում են էլի խորանալուն:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Հենց Փաշինյանի հայտարարություններն արդեն դրա մասին են վկայում, երբ հայրենի քաղաքական ուժերին անվերջ կապում է դրսի ուժերի հետ։
13.05.2026
Թրամփը Պեկին այցից առաջ փորձում է իր դիրքերը որոշակի ամրացնել հայտարարություններով, որոնցից մեկը Վենեսուելան ԱՄՆ նահանգ դարձնելու մասին էր, իսկ մյուսը՝ մինչեւ տարվա վերջ Ռուսաստան այցելելու հավանականության:
13.05.2026
Մաքսատուրքերի և հազվագյուտ մետաղների սահմանափակումների շուրջ փոխադարձ սպառնալիքներից հետո՝ երկու կողմերն էլ շահագրգռված են գոնե ժամանակավորապես նվազեցնել լարվածությունը։
13.05.2026