Իշխանությունների արտաքին քաղաքականությունը պատերազմն անխուսափելի է դարձնում
Ժողովուրդը պետք է ընտրի, թե ո՞ր ճամբարում լինի և ու՞մ դեմ պայքարի։
07.04.2026
Մեկը կարծիք է հայտնում՝ բնականաբար իշխանության խողովակով, թե հարցը շատ պարզ է՝ հակամարտությունը երկու հարեւանների հետ շարունակու՞մ ենք, թե՞ ոչ:
Առաջանում է մի պարզ հարց. ընկեր, Հայաստանը մի հարեւանի հետ ունեցել է հակամարտություն, դա Ադրբեջանն է: Հայաստանը Թուրքիայի հետ հակամարտության մեջ է եղե՞լ: Եթե դիվանագիտական հարաբերություն չունենալը հակամարտություն է, ապա Հայաստանն ուրեմն նաեւ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի հետ է եղել հակամարտության մեջ՝ անկախությունից ի վեր, որովհետեւ նրանց հետ էլ չի ունեցել դիվանագիտական հարաբերություն:
Բայց, դիվանագիտական հարաբերություն չունենալը հակամարտություն ունենալ է միայն այն մարդկանց համար, որոնք գաղափար իսկ չունեն միջազգային հարաբերությունների պատմությունից ու տրամաբանությունից: Եվ այդ մարդիկ, գաղափար չունենալով, կամ ունենալով՝ խաղադրույք են կատարում որեւէ հանրային խոսք լսելիս մտածելու կարողություն եւ ցանկություն չունեցող մարդկանց վրա, իրականությունը նենգափոխելու եւ էլեկտորալ կապիտալիզացիայի ենթարկելու համար:
Հակառակ պարագայում, միայն իրականությունը նենգափոխելու ցանկության, կամ միջպետական հարաբերությունների տրամաբանության վերաբերյալ համարժեք պատկերացումների բացակայության դեպքում է հնարավոր ասել, թե Հայաստանը հակամարտություն ունի կամ ունեցել է երկու հարեւանների հետ:
Չկա եւ չի եղել հայ-թուրքական հակամարտություն: ՉԻ ԵՂԵԼ:
Պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերության բացակայությունը, տարբեր կարծիքները, տարբեր պատկերացումները եւ մոտեցումները դեռ ՀԱԿԱՄԱԱՐՏՈՒԹՅՈՒՆ չեն: տարբեր մոտեցումներ ու կարծիքներ կան աշխարհի բազմաթիվ պետությունների միջեւ, բայց դա չի նշանակում, որ նրանց միջեւ կա հակամարտություն:
Նույն Թուրքիան Հունաստանի հետ արդեն ռազմական բախման եզրին էր ընդամենը մի քանի տարի առաջ, եւ առ այսօր ունեն տարբեր, արմատապես տարբեր մոտեցումներ միջերկրծովյան ռեգինի վերաբերյալ, բայց դա չի նշանակում, թե կա հույն-թուրքական հակամարտություն:
Բավական է նենգափոխեք եւ ահաբեկեք մարդկանց:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան
Ժողովուրդը պետք է ընտրի, թե ո՞ր ճամբարում լինի և ու՞մ դեմ պայքարի։
07.04.2026
Այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում։
07.04.2026
Այն պետությունը, որը չի գիտակցում հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը, պարզապես ապագա չունի։
07.04.2026