Իշխանությունը միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը
Չկա եւ չի եղել հայ-թուրքական հակամարտություն:
07.04.2026
Ամեն օր հայ ժողովրդին պատերազմով սպառնացող Նիկոլը օր օրի ինքն է այդ պատերազմն անխուսափելի դարձնում։ Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի արտաքին քաղաքականությունը Հայաստանը վերածել է աշխարհաքաղաքական մրցակցության վայրի ու հիմա ժողովուրդը պետք է ընտրի, թե ո՞ր ճամբարում լինի և ու՞մ դեմ պայքարի։
Ընտրությունն էլ, ինչպես հասկանում եք, մեծ չէ։ Կա՛մ Ռուսաստան-Իրան-Չինաստան ճամբարում ենք ու դիմակայում Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Արևմուտք ճամբարի դեմ, կամ՝ հակառակը։ Երկու դեպքում էլ, պարզ է, հակամարտությունն անխուսափելի է։ Պատերազմը՝ նույնպես։ Ահա այսպիսի «խաղաղություն»։
Իհարկե, իրավիճակը շտկելու հնարավորություններ դեռ կան։ Բայց դա անելու համար մեր ժողովուրդը նախ և առաջ պետք է լավ գիտակցի, թե ով է Հայաստանում իրական պատերազմի կուսակցությունը։ Նաև պետք է լավ իմանա, թե ինչից է պետք վախենալ, և ինչից՝ ոչ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չկա եւ չի եղել հայ-թուրքական հակամարտություն:
07.04.2026
Այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում։
07.04.2026
Այն պետությունը, որը չի գիտակցում հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը, պարզապես ապագա չունի։
07.04.2026