7.08.2025

Վաշինգտոնի ինտրիգը. Խաղաղությո՞ւն, թե՞ PR

Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, որ այս շաբաթավերջին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը կարող են հայտարարել «խաղաղության մտադրության մասին»։


Արդյո՞ք մեզ սպասվում է երաշխավորված խաղաղություն, թե՞ հիշենք համաշխարհային պատմության նախադեպերը, որոնք արյունալի վերջաբան են ունեցել:


Օսլոյի նախադեպը


Իսրայել–Պաղեստին, Նոբելյան մրցանակներ, ամերիկյան միջնորդություն, շքեղ խոստումներ։


«Հետո»-ն՝ արյուն, պատերազմ, նոր ճգնաժամեր, իսկ հիմա արդեն՝ բացահայտ ցեղասպանություն Գազայի հատվածում:


Կարո՞ղ է Հայաստանը խուսափել վատ հեռանկարից


Ի՞նչ է իրականում տեղի ունենում


• Սա խաղաղության պայմանագիր չէ, այլ «մտադրությունների հայտարարություն», առանց պարտադիր մեխանիզմների։


• Թրամփի համար՝ նախընտրական շքեղ PR՝ «Ամերիկան վերադարձել է Կովկաս» մոտավոր վերնագրով։
Թրամփն անցած ամիսներին հիմնականում ձախողվել է արտաքին քաղաքականության մեջ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նրան պետք է հաջողության պատմություն:


• Փաշինյանի համար՝ ներքին քարոզչական փրկօղակ 2026-ի ընտրություններին ընդառաջ:
Առանց նման մի փաստաթղթի՝ Փաշինյանի իշխանության վերարտադրության ցանկությունը լեգիտիմություն չի ունենա:


Ո՞վ է շահում


Ադրբեջանը


• Ստանում է միջազգային լեգիտիմացում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։


• Նոր հնարավորություններ Նախիջևանի կապի համար։


• ԱՄՆ-ի աջակցություն՝ Ռուսաստանին ու Իրանին հակազդելու համար։


Հայաստանը


• Լուսանկարներ Սպիտակ տանը։


• Անորոշ խոստումներ ներդրումների ու անվտանգության մասին։


Իսկ իրականում՝ Սյունիքի ճանապարհի նկատմամբ ինքնիշխանության և իրավազորության սահմանափակման վտանգ, արտաքին ճնշումներ, ներքին պառակտում։


Իրանն ու Ռուսաստանը լուռ չեն մնա


• Թեհրանը զգուշացնում է․ «Խաղաղությունը պետք է լինի առանց արտատարածաշրջանային միջամտության»։


• Մոսկվան կորցնում է ազդեցությունը և հավանաբար կարձագանքի կոշտ քայլերով։


Վաշինգտոնի այս նախաձեռնությունը իրական խաղաղության երաշխիք չէ։


Դա PR սցենար է Թրամփի ու Փաշինյանի համար, որի գինը կարող է լինել Հայաստանի նոր զիջումները։


Այս պատմությունը, ցավոք, հիշեցում է ոչ թե խաղաղության, այլ միջազգային վատ նախադեպերի մասին:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Թեմայի այլ նորություններ