
Հայաստանի զրոյական կետը. հիշողության զոհաբերումը խաղաղության պատրանքի համար
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը
18.07.2025VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից ոմանց ասել է, որ հաջորդ տարվա փետրվարին, ըստ ամենայնի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Հիշեցնենք, որ անցած փետրվարին նա հայտարարեց՝ Հայաստանը սառեցնում է անդամակցությունը կառույցին։ Իսկ դրանից առաջ` ամիսներ շարունակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ քննադատում էին ՀԱՊԿ-ին` իր պարտականությունների թերացման մեջ, հայտարարում, որ դա է անդամակցության սառեցման պատճառը։ 2023 թ. սեպտեմբերից էլ Հայաստանը, ըստ Փաշինյանի, դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Իսկ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, եթե անդամ պետություններից որեւէ մեկը երկու տարի չի վճարում անդամության գումարը եւ բյուջեով նախատեսված ծախսերը, ապա քննարկում են այդ պետության՝ կառույցում մնալու նպատակահարմարությունը։
Փաշինյանը հասկացրել է՝ հնարավոր է իրենց դուրս թողնեն կառույցից, եթե ոչ` մենք կմտածենք այդ մասին։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ բյուջեն բաշխված է անդամ բոլոր երկրների միջեւ. դրա կեսը վճարում է Ռուսաստանը, մնացած 50%-ը հավասարապես բաշխված է մյուս 5 մասնակիցների միջեւ: Նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանը, իր ասուլիսում խոսելով ՀԱՊԿ-ի մասին, ասաց՝ ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի հարաբերությունները։ Սակայն պետք է հիշել, որ հնարավոր չէ ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց ԵԱՏՄ-ին անդամակցել: Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների դադարեցումը կարող են տնտեսական աղետի հանգեցնել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ազատվեց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից եւ կնշանակվի ՀԷՑ-ի կառավարիչ։ Արդեն մի քանի շաբաթ է՝ Փաշինյանն անձամբ կառավարչի թեկնածուների քասթինգ էր իրականացնում, սակայն հարմար թեկնածու չեն գտել, որը ե՛ւ ոլորտի մասնագետ լինի, ե՛ւ Փաշինյանի համար վստահելի մարդ։ Խոսվում էր, որ քասթինգի մասնակիցներից քիչ թե շատ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանն է ոլորտի մասնագետ․ նախկինում՝ ԲԷՑ-ի տնօրեն, սակայն նակապեր ունի նախկինների հետ, եւ նրաթեկնածությունը ՔՊ վերնախավը չի հաստատել։ Բանն այն է, որ իշխանության ամենամեծ խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի մոտ 7 հազար աշխատակիցներին կարողանան դարձնել իշխանության էլեկտորատ։ Ի դեպ, պաշտոնից զրկված շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը թիմակիցներից մի քանիսին ասել էր, թե առաջիկայում Փաշինյանն իրեն նշանակելու է ՀԷՑ-ի կառավարիչ, քանի որ այդ պաշտոնում վստահելի մարդու է ուզում տեսնել։ Բայց, փաստորեն, Ռոմանոսն ավելի վստահելի է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց Կաթողիկոսին հեռացնելու եւ նրան փոխարինող գտնելու օպերացիայի պատասխանատվությունը դրվել է Կառավարության աշխատակազմի վրա: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնական աշխատանքն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` պարբերաբար իրավիճակը ներկայացնելով Փաշինյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն այդքան էլ գոհ չէ Հարությունյանի աշխատանքից, քանի որ դեռեւս հստակ քայլեր Վեհափառի հեռացման ուղղությամբ չեն արվել. հոգեւորականները պարզապես ավելի են թշնամացել իշխանությունների հետ:
Եկեղեցականների շրջանում զայրույթ է առաջացրել Հարությունյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը, որտեղ նա հայտարարել է. «Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է եւ արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը եւ ապապետականությունը: Խայտառակություն է նրանց կոչը՝ ազատելու քրեական օրենսգրքի ծանրագույն մեղադրանքներով կալանավայրում հայտնվածներին: Հարգելի եպիսկոպոսներ, գիտենք, որ Ձեզանից շատերը պատանդի կարգավիճակում են Կտրիճ եւ Եզրաս Ներսիսյանների ձեռքում: Ընտրությունը ձերն է: Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք: Բայց դուք էլ պետք է քայլ անեք՝ ազատագրելու Հայ առաքելական եկեղեցին այս աղետից»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական թեւը եւս ճիշտ չի համարել Հարությունյանի այս գրառումը, որը, փոխանակ ներքին կարգով հարթի եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունները, ավելի է վատացնում իրավիճակը: Ըստ կառավարության մեր աղբյուրների, եթե Հարությունյանը ձախողի նոր Կաթողիկոսի ընտրության, Վեհարանից Գարեգին Բ-ին «հեռացնելու» պլանները, ապա չի բացառվում, որ Փաշինյանը նրան կհեռացնի այդ պաշտոնից: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում հայրենի Կառավարությունում»։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ջանք չպահանջող ու բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն է տվել ոչ միայն Ֆեդերացիայի ղեկավարությանը, այլեւ նրանց եւ իշխանությունների որոշ ներկայացուցիչների մերձավորներին:
Օրինակ, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքի է տեղավորել իր եղբորորդուն` Տիգրան Նիկողոսյանին, որը Ֆեդերացիայի՝ միջոցառումների կազմակերպման դեպարտամենտի պետն է։ Իսկ ՀՖՖ բժշկական դեպարտամենտի պետն Արսեն Թորոսյանի ընկեր Նարեկ Վանեսյանն է, որը ժամանակին սկանդալով հեռացավ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնից, քովիդի ժամանակ էլ ակտիվ աշխատում էր Թորոսյանի հետ, հիմա էլ հայտնվել է ՀՖՖ-ում: Մեզ հետ զրույցում Վանեսյանն ասաց, որ ՀՖՖ-ում է 2022 թվականից, եւ իր նշանակումը որեւէ անձի հետ կապված չէ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է.Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը խնդրել է վրացական կողմին՝ կոմունիկացիան ապահովելու համար որեւէ պաշտոնյա նշանակել, օրինակ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան որեւէ աշխատակցի, որը կապահովի վրացական կողմի եւ հայ արտադրողների միջեւ կապը, վերջիններիս տեղեկություններ կփոխանցի մաքսակետում կոնյակով եւ այլ ապրանքներով բեռնված բեռնատարների անցման, հերթերի, ապրանքների նմուշառումների եւ այլ խնդիրների հետ կապված:
Սակայն վրացական կողմը, զարմանալիորեն, մերժել է Պապոյանի խնդրանքը։ Տեղեկության վերաբերյալ դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն, սակայն այստեղ հրաժարվեցին մեր լուրը մեկնաբանել։
Փաստ է, որ այս իշխանությունը ոչ միայն թուրք-ադրբեջանական, իրանական ու ռուսական իշխանությունների հետ չի կարողանում պատշաճ աշխատել, այլ նաեւ՝ բարեկամ վրացիների, որոնց հետ անընդհատ փոխայցելություններ են իրականացնում եւ ջերմ գրկախառնված լուսանկարվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում հուլիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ներկայացված հաղորդումը ուղարկվել է Երեւանի քաղաքային դատախազություն: Սա նշանակում է, որ Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանի ձեռքում է, թե հայոյախոս ու ջարդարար ՔՊ-ական պատգամավորները կպատժվեն, թե ոչ: Մենք հաղորդման հետ ներկայացրել ենք մանրամասն նկարագրությամբ տեսանյութ՝ հայտնելով, թե ՔՊ-ականներից ով ինչով է աչքի ընկել հուլիսի 8-ին:
Եվ քանի որ հարցի հանգուցալուծումը կախված է դատախազից, կարեւոր է իմանալ, թե ով է Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, ինչ ունեցվածք ունի:
Չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթի ավանդույթները՝ ներկայացնենք, թե ինչ հայտարարագիր է ներկայացրել Մանուկյանը, որն այս պաշտոնում նշանակվել է 2023 թվականի նոյեմբերին։
Վերջինիս կինը՝ Սոնա Առուստամյանը եւս նույն համակարգում է աշխատում. ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազի տեղակալ է:
Ռաֆայել Մանուկյանը հայտարարագրել է 2 հողամաս Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ ձեռք բերված 2000 եւ 2002 թվականներին։
2024 թվականին դատախազը գնել է Lexus մակնիշի 2 մեքենա 2022 թվականի արտադրության։ Մեքենաներից մեկն արժեցել է 17 մլն 550 հազար դրամ, ձեռք է բերվել անհատից, իսկ մյուս՝ 17 մլն 290 հազար դրամ արժողությամբ մեքենան ձեռք է բերվել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից։
Հետաքրքիրն այն է, որ անհատից գնած մեքենան դատախազը վաճառել է նույն տարում նույն արժեքով. մյուս մեքենան պահպանվել է տարեվերջին։
Դատախազի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 770 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 7 հազար դոլար եւ 5 մլն 200 հազար դրամ։
Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 66 մլն 518 հազար դրամ, որից 16 մլն 600 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ գլխավոր դատախազությունից։ Եկամուտներից գրեթե 40 մլն 590 հազար դրամը վարկ է ՀՀ տարբեր բանկերից։
Հետաքրքիր եւս մեկ հանգամանք կա դատախազի հայտարարագրում. մեքենան Արմեն Մելքոնյանին Մանուկյանը վաճառել էր 17 մլն 550 հազար դրամով, սակայն այս գումարից միայն 5 մլն 668 հազար դրամն է հայտարարագրվել տարեկան եկամուտների բաժնում։
Հնարավոր է՝ դատախազը գնորդի հետ այլ գործարքի է գնացել։ Ռաֆայել Մանուկյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 176 հազար, որից 33 մլն 176 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի մարման համար դատախազը ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 658 հազար դրամ եկամտահարկի վերադարձ»։
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը
18.07.2025«Թեհրան Թայմզ» պարբերականը, օրինակ, հիշեցրել է «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կողմից «կարմիր գիծ» սահմանվելու փաստի մասին՝ հավելելով, որ միջանցքը պարտադրանքով բացելու դեպքում, ամենայն հավանականությամբ, Իրանը գործի կանցնի:
18.07.2025