17.07.2025

Global Gateway. Ինչպես ԵՄ-ն Հայաստանին վերածում է Թուրքիայի և Ադրբեջանի լոգիստիկ հենակետի

Հայաստանին ներքշում են ԵՄ կողմից նախաձեռնված Global Getaway նախաձեռնության մեջ:
Առաջին հայացքից հեռանկարային թվացող այս գործընթացն իրականում բազմաթիվ անվտանգային ռիսկեր է պարունակում Հայաստանի համար:


Ի՞նչ է իրենից ներկաացնում Global Getaway-ը:


2021 թ.-ին Եվրահանձնաժողովի կողմից հաստատված և 300 մլրդ եվրոյի հասնող այս ծրագիրը նախևառաջ ուղղված է երկու գեոքաղաքական խնդիրների լուծմանը.


1. մակրո մակարդակում՝ Չինաստանի Belt & Road ռազմավարությանը գլոբալ հակակշռի ձևավորում,


2. մեզո մակարդակում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային հաղորդակցության ապահովում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը:


Ծրագրի շրջանակներում կարևոր տեղ է զբաղեցնում ՛՛Միջին միջանցքը՛՛, որի դիվերսիֆիկացման համար այսօր փորձ է արվում հնարավորինս արագացնել այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցի՛՛ ձևավորումը՝ աութսորսինգային կառավարման հիմունքներով (’’արտապատվիրակում’’):


Մեզո մակարդակում ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար ԵՄ-ին ի դեմս Հայաստանի անհրաժեշտ է հարավկովկասյան ֆորպոստ, որը կսպասարկի թուրք-ադրբեջանական լոգիստիկ շահերը՝ ապահովելով ՛՛Միջին միջանցքի՛՛ ձևավորումը, և միաժամանակ կամբողջացնի Անկարա-Երևան-Բաքու հակառուսական առանցքը:


Գալով միկրո մակարդակ՝ կանխատեսենք, որ եվրոպական ֆորպոստ, իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական լոգիստիկ օղակ դառնալու համար հայաստանյան կրիտիկական ենթակառուցվածքներից հետևողականորեն դուրս է մղվելու ռուսական կապիտալը: Առաջիկայում թիրախում կարող են հայտնվել երկաթուղին և գազատրանսպորտային համակարգը: ԱԷԿ-ի մասով էլ որոշման բացակայությունն արդեն իսկ կարող ենք որպես որոշում դիտարկել:


Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը դրա դիմաց:


Վարկային բեռի կտրուկ ավելացում՝ այս անգամ, ինչպես խոստանում են, 2,5 մլրդ եվրոյի չափով: Թե ինչպես են աշխատում ԵՄ վարկային ծրագրերը և թե դրանց որ մասն է իրականում ուղղվում շահառու-երկրի զարգացմանը՝ հայտնի է ԵՄ ինստիտուտներին քիչ թե շատ առնչված յուրաքանյուր մարդու:


Դրան զուգահեռ՝ կստանանք մի քանի միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհներ՝ մեդիագրագիտության, քաղհասարակության զարգացման, փոքրամասնությունների շահերի պաշտպանության և այլ վիրտուալ նպատակներով:


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյան


 

Թեմայի այլ նորություններ