17.07.2025

Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն

Կառավարությունը միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիայի հարցում հույսը դրել է այն բանի վրա, որ հնարավոր կլինի մարդկանց համոզել, որ երկիր փող կմտնի ու բոլորը դրա բարիքներից կօգտվեն:


Թուրքիայի նպատակը ՀՀ մտնող փողը ենթակառուցվածքների, մարդկանց վրա ազդեցության և որպես վերջնահետևանք` քաղաքական վերահսկողության վերածելն է:


Այդ ուղին տարբեր երկրների համար տարբեր նշանակություն ունի` ամբիցիաներից մինչև աշխարհաքաղաքական, որտեղ յուրաքանչյուրը փորձում է իրենը պոկել, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 


 

Թեմայի այլ նորություններ