16.07.2025

Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Ոսկանյան

Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. մեկը Հայաստանը պաշտոնապես անվանում է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» և բռնազավթման մեջ պահում մեր տարածքի մի մասը, մյուսը՝ ռեժիմով բարբաջում «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի մասին, երրորդը՝ հայտարարում Հայաստանի տարածքի մի մասի վարձակալության պատրաստակամության մասին։


Իսկ Հայաստանից միայն հերքում են և շնորհակալություն հայտնում ամեն Բուրկինա Ֆասոյի՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։


Հիշողությունը կարճ բան է, քանզի բոլորը մոռացել են, որ ընդամենը 5 տարի առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբն էր վայնասուն ու կական բարձրացնում «20 տոկոսի», իբր, բռնազավթման մասին և ուրախանում հերթական Կոտ դ’Իվուարի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչման փաստից։


Իրանագետ Վարդան Ոսկանյան

Թեմայի այլ նորություններ