
Աբու Դաբիի խորհրդավոր բանակցությունները
ԱՄՆ փորձում է արձագանքել իր գլխավոր մրցակից Չինաստանի «թավշյա» ջանքին:
09.07.2025Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ կառավարության ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էության, ուղղված է քրիստոնեության դեմ։
Այո, այն իրականում դուրս է Եկեղեցու անձերի խնդրից, այն արդեն դուրս է եկել սոսկ Հայոց Եկեղեցու մակարդակից, ինչքան էլ ՔՊ կուսակցության ղեկավարն ու ՔՊ տարբեր պատգամավորներ փորձեն հակառակը համոզել , դա պարզից էլ պարզ է։
Իրավիճակի ու հրապարակային աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս արշավը եկեղեցու դեմ տեղավորվում է Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագրի շրջանակներում, հետեւաբար նպատակների սկզբնաղբյուրները, իրական շարժառիթները պետք է փնտրել այդտեղ։
Ակնհայտ տպավորություն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով՝ առաջ տանելու համար «արեւմտյան Ադրբեջանի» զավթողական ծրագիրը որը ենթադրում է, որ ոչ միայն Հայաստանի տարածքն է «ադրբեջանական», այլեւ «հարյուր հազարավոր, այսպես կոչված, փախստականներ պետք է բնակություն հաստատեն Հայաստանում»։ Սա, իրականում, հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է:
Այս համատեքստում է տեղավորվում և առնվազն հարցեր է առաջացնում այն, որ մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ուղիղ հայտարարել է, որ «հայկական եկեղեցին մեծ ապառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան տարածաշրջանային բոլոր երկրների համար»։
Հետաքրքիր է, որ այս հայտարարությունն այդպես էլ անպատասխան մնաց ՀՀ վարչապետի կամ պետական որևէ մարմնի կամ պաշտոնյայի կողմից: Փոխարենը, այդ հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ վարչապետը մայիսի 29-ից սկսեց սաստիկ եկեղեցահալած քաղաքականություն` զուգորդված ատելության ու վիրավորանքների արշավով:
Սա բնույթով արդեն հակաքրիստոնեական արշավ է, քանի որ ինքնին քրիստոնեությունը խաղաղության, հանդուրժողականության ու համերաշխության մասին է, իսկ այն, ինչ անում է ՀՀ վարչապետը և ՔՊ կուսակցության որոշ պատգամավորներ ակնհկայտ հակաքրիստոնեական մեթոդներ են:
Խաղաղությունը բոլորիս համար բարձրագույն արժեք է, մենք ուզում ենք ապրել խաղաղ ու ապահով երկրում, բայց այն, ինչ անում է ՀՀ վարչապետը, պառակտման ու թշնամանքի, հալածանքի մասին է, իսկ այդպես խաղաղության չեն հասնում, դա միայն աղետ է բերում` խաթարելով մեր ներքին կայունությունն ու պետականության հիմքերը, խարխլելով անվտանգությունը:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան
ԱՄՆ փորձում է արձագանքել իր գլխավոր մրցակից Չինաստանի «թավշյա» ջանքին:
09.07.2025Հուլիսի 10-ին ԱՄԷ Աբու-Դաբի քաղաքում կհանդիպեն Ադրբեջանի դիկտատորն ու Հայաստանից Փաշինյանը։
09.07.2025Ռուբիոն Թրամփին հայտնել է, որ հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն։
09.07.2025