
Օգոստոսի 8-ի հռչակագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում
Սա միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները, անորոշ է թողում անվտանգային հարցերը և նույնիսկ խորացնում երկրի խոցելիությունը։
05.09.2025Քաղաքական դաշտը վերադասավորվում է ընտրությունների նախաշեմին: Մինչ հերթական ԱԺ ընտրությունները մնացել է մի քանի ամիս ժամանակ, ցանկացած քաղաքագետ ու քաղաքական գործիչ կասի՝ բան չի մնացել, հետևապես արդեն այսօր կարելի է ասել, թե ո՞ր քաղաքական ուժն ի՞նչ կապիտալով ու ներուժով կարող է մասնակցել ընտրություններին: Եվ ինչ արդյունք կարող է նրանցից ակնկալել ընտրողը:
Գալիք ընտրությունները, ի դեպ, հետաքրքիր են լինելու, քանի որ ակնհայտ է, որ բացի քաղաքական դաշտի մոհիկանները, մասնակցության հայտ են ներկայացնելու նաև նոր ուժեր, որոնցից ոմանք ունեն իսկապես ռեալ շանսեր հաղթահարելու խորհրդարանում հայտնվելու անցողիկ շեմը:
Որոշակիորեն հասկանալ, թե ինչ է կատարվում դաշտում, ով ինչպես է դիրքավորված կարող ենք նաև սոցիալական հարցումների շնորհիվ՝ սոցիոլոգներն արդեն անցել են գործի: Այդպես, «GALLUP»-ն այսօր հրապարակել է 1 101 հոգու շրջանում անցկացված հարցման արդյունքները, քաղաքացիներից հետաքրքրվել էին՝ եթե կիրակի օրն ընտրություններ լինեն, ո՞ր քաղաքական ուժին ձայն կտայիք հարցման վերաբերյալ:
Ըստ այդմ, հարցվածների 17,3%-ը նշել է, որ իր ձայնը կտա ՔՊ-ին, Սամվել Կարապետյանի կուսակցությանը իր ձայնը կտա հարցվածների 13,4%-ը, «Հայաստան» դաշինքին՝ 6,4%-ը, քաղաքական դաշտի հնաբնակ ԲՀԿ-ին՝ 3,8%-ը, ՀՀԿ-ին՝ 3,4 %-ը: Այս պահին անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ին պատրաստ է իր ձայնը տալ 2,5 %, Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությանը՝ 1,1%-ը, ՀՅԴ-ին՝ 1,1%-ը....
Պարզ է, որ մինչև ընտրություններ դեռ շատ բան կփոխվի, բայց ակնհայտ է նաև, որ հիմնական ֆավորիտները արդեն ուրվագծվել են՝ Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանի նոր ստեղծվելիք, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերն ու դաշինքներն են, որ իրական շանսեր ունեն ներկայացված լինելու ապագա ԱԺ-ում: Նշված տոկոսային հարաբերակցությունների պահպանումը կամ փոփոխությունը կախված է արդեն նրանից, թե այս ուժերն ի՞նչ առաջարկներով, ի՞նչ կադրերով ու գաղափարներով հանդես կգան առաջիկա ամիսներին, ի՞նչ լուծումներ կառաջարկեն հանրությանը, որը վաղուց գտնվում է ապատիկ վիճակում, չի հավատում ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը, բայց այսպես թե այնպես գնալու է ընտրության: Հետևապես, որքան էլ կա հիասթափվածության մեծ չափաբաժին, այդուհանդերձ, բոլոր ուժերն են գիտակցում, որ ընտրազանգվածի սիրտը գրավելու, նրա մոտ նորից հավատ արթնացնելու աշխատանք պետք է տարվի:
Որոշակի բացառությամբ՝ Սամվել Կարապետյանի կողմից նոր ձևավորվելիք ուժ, մյուս չորս ուժերը, կարելի է ասել, ունեն հավատարիմ, տարիներ շարունակ իրենց ընտրող ընտրազանգված: Ինչը նշանակում է, որ այս ուժերը պետք է պայքարեն այն քաղաքացիների ձայների համար, որոնք, օրինակ, նախկինում իրենց ձայնը տվել էին Փաշինյանի ՔՊ-ին, սակայն վերջին շրջադարձայն իրադարձություններով պայմանավորված այժմ հաստատ ՔՊ չեն ընտրելու: Հետևապես առաջիիկա ամիսները լուրջ մարտահրավեր են բոլորի համար, այդ թվում և ՔՊ-ի, որը փորձելու է ամենատարբեր ճանապարհներով վերադարձնել իրենից երես թեքածներին:
Ի՞նչ են ասում այս ուժերը առաջիկա ընտրությունների մասով: Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը վերջին տարիներին ակտիվ քաղաքական գործունեություն չի ծավալել, դեռ հստակ չի հայտարարել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու, բայց առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույցներից մեկում չէր էլ մերժել դա.
«Եթե ԲՀԿ-ն որոշում կայացնի մասնակցելու 2026-ի ընտրություններին, ապա մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» պլատֆորմով, որտեղ յուրաքանչյուրի ձայնը պետք է լսելի լինի»,- հայտարարել էր Ծառուկյանը:
Ի դեպ, ԲՀԿ-ն թերևս միակ քաղաքական ուժն է, որ այս տարիներին պահպանել է իր գրեթե բոլոր գրասենյակները մարզերում՝ այդպիսով մշտապես պահելով հետադարձ կապը իր ընտրողի, քաղաքացիների հետ: Ու մինչ մյուս ուժերը այս օրերին զբաղված են գրասենյակների տարածքների և մարդկանց ներգրավելու աշխատանքներով, ԲՀԿ-ն այս իմաստով էլ մի քանի քայլ առաջ է: Հետևապես կարելի է ենթադրել, որ Ծառուկյանի քաղաքական ուժը կմասնակցի այս ընտրություններին՝ որպես քաղաքական դաշտի հնաբնակ կուսակցություն:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա վերջին ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ դեռ վաղ է խոսել ընտրությունների մասին, թեև այսօր հայտնի դարձավ, որ մինչև տարեվերջ ՀՀԿ-ն համագումար կհրավիրի ու թերևս իր որոշումը կհրապարակի:
Դեռ հստակություն չկա նաև Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի մասով, քանի որ պարզ չէ՝ ՀՅԴ-ն կշարունակի՞ մնալ դաշինքում, թե՞ առանձին մասնակցության հայտ կներկայացնի և եթե դա այդպես է, ապա ո՞ր ուժը այս անգամ կդառնա Քոչարյանի համար հիմքը:
Կրկնում ենք, դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքանով են հարցումներով հրապարակված թվերը մոտ իրականություն դառնալուն, բայց այն, թե ովքե՞ր են հիմնական ակտորները արդեն իսկ պարզից էլ պարզ է:
Լիա Խոջոյան
Սա միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները, անորոշ է թողում անվտանգային հարցերը և նույնիսկ խորացնում երկրի խոցելիությունը։
05.09.2025Երեկվանից իշխանությանը հանգիստ չի տալիս Ադրբեջանի իրական մտադրությունների մասին իմ փաստարկված կարծիքը։ Այն ջուրն է գցում ՔՊ-ի իշխանության ֆեյքաբուծարանի ստեղծած «իրականությունը»։
05.09.2025