
Շարունակվում են երկրի էներգետիկ անվտանգության համար խիստ վտանգավոր գործընթացները
Վահե Դավթյանն է գրում:
28.06.2025Եթե փորձենք մի քիչ իրավիճակին նայել ոչ այնքան զգացմունքային, որքան քաղաքական տեսանկյունից, ապա իս, կատարվեց հետևյալը։ Ենթադրյալ «ահաբեկչության» մասին տեղեկատվական կազմակերպված արշավից հետո Փաշինյանի թվաց, որ ինքը կարող է անցնել հաջորդ քայլին՝ ուղիղ գրոհել Վեհարանը։ Իրեն միգուցե թվաց, թե հանրության աչքում արդեն Եկեղեցու դեմ իր արշավն ընկալելի կլինի։
Խոսքը կոնկրետ հոգևորականի մասին չէ, եթե խոսքը լիներ կոնկրետ հոգևորականի ձերբակալության մասին, ապա ընդունեք, որ դրա համար վատագույն տեղը Էջմիածինը կլիներ։ Փաշինյանի հրահանգի նպատակն էր հենց ասպատակել (կներեք՝ ես այլ հարմար բառ չեմ գտնում) Սուրբ Էջմիածինը, կոտրել Վեհարանի դարպասները, հրահրել բախումներ ուժայինների ու քաղաքացիների միջև ու Վեհարանից տանել տվյալ դեպքում արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ «օպերացիայից» հետո հաջորդ ասպատակությունը արդեն կլիներ հենց Կաթողիկոսի դեմ։
Փաշինյանի սխալ էր հաշվարկել։ Բայց նա հետ չի քաշվելու, նա առհասարակ ոչ թե սրբություն չունի, այլ բարոյազրկության հարցում անգերազանցելի է։ Այստեղ արդեն լրջորեն մտածելու բան ունեն նրա հրահանգները կուրորեն կատարողները, նրան սատարողները, նրան ժողովրդավարից մոլեռանդ բռնապետ սարքողները։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է։ Վտանգված է ոչ թե Կաթողիկոսը, Եկեղեցին, այլ հայոց ինքնությունն ու պետությունը, այդ ինքնության կրող են նաև նրանք, ովքեր այսօր հրահանգով ասպատակեցին Էջմիածինը, այդ պետության մեջ են ապրում նաև նրանք, ովքեր շարունակում են լինել մոլեռանդ «քրիստոնյայի» կամակատարները․․․
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան
Վահե Դավթյանն է գրում:
28.06.2025Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգևորականներին քաշքշելը Հայոց Եկեղեցու, մեր նվիրական արժեքների, մեր դարավոր սրբավայրերի պղծում է:
27.06.2025Որքան ագրեսիվ են գործողությունները եկեղեցու, Կաթողիկոսի եւ բաձրաստիճան հոգեւորականության հանդեպ, այնքան առավել քան նեղանում է եկեղեցու շուրջ «չխմբվելու» այլընտրանք:
27.06.2025