
«Ջարդենք-փշրենք-փրթենք» ասողների հետ ոչ միայն ճամփա գնալ չի կարելի, այլև զրույցել
Որևէ հիմք չունեմ քննչականի հրապարակած ձայնագրություններին հավատալու։
25.06.2025«Հրապարակ» թերթը գրում է․
Հայաստանում սկիզբ առած ռեպրեսիաների նոր, կարելի է ասել՝ աննախադեպ փուլը, երբ մեկ նախադասության համար ազգային բարերար է կալանավորվում, իսկ վարչապետի` Թուրքիա այցի օրը զանգվածային ձերբակալություններ են իրականացվում, որ Էրդողանին ապացուցի, թե ինքը երկրում տիրապետում է իրավիճակին, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի միջազգային գործընկերների կողմից չի ողջունվել:
Եվրոպական երկրների հայաստանյան դեսպանները բացատրություններ են պահանջել քաղաքական իշխանություններից՝ զգուշացնելով, որ բացահայտ հակաժողովրդավար քայլեր են իրականացվում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ իշխանությունը երեկ հորինեց այն կեղծ թեզը, թե իբր Եկեղեցին, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետական հեղաշրջում են կազմակերպել, եւ հրապարակեց մի թուղթ, որը կարող է յուրաքանչյուրը սարքել: Ուզում են ներկայացնել, թե իբր քայլերի հաջորդականությունն են կանխել՝ իշխանությունը տապալելու մասով։ Ի դեպ, ուրբաթ օրը բերման ենթարկված, ապա ազատ արձակված անձանցից մեկը մեզ պատմեց, որ իրավապահներն իրեն տարօրինակ հարցեր են տվել, թե ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի, եթե Հայաստանում խժդժություններ լինեն, կմասնակցի՞։
Որևէ հիմք չունեմ քննչականի հրապարակած ձայնագրություններին հավատալու։
25.06.2025Ի՞նչ է իրականում տեղի ունենում խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ։
25.06.2025՛՛Հեղաշրջման պլան՛՛ հատուկ տեղեկատվական օպերացիան շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում:
25.06.2025