
«Ջարդենք-փշրենք-փրթենք» ասողների հետ ոչ միայն ճամփա գնալ չի կարելի, այլև զրույցել
Որևէ հիմք չունեմ քննչականի հրապարակած ձայնագրություններին հավատալու։
25.06.2025՛՛Հեղաշրջման պլան՛՛ հատուկ տեղեկատվական օպերացիան շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում, քան կարող է թվալ առաջին հայացքից:
՛՛Պլանում՛՛ հիշատակվում են ՛՛Գազպրոմ Արմենիան՛՛ և ՛՛Հարավկովկասյան երկաթուղին՛՛՝ որպես ՛՛կանխված հեղաշրջման՛՛ դերակատարներ:
Չեմ բացառում, որ դրանով իսկ փաստացի հող է նախապատրաստվում այդ ընկերությունների պետականացման համար:
՛՛Հարավկովկասյանի՛՛ դեպքում դա, իհարկե, կարող է ավելի հեշտ արվել՝ հաշվի առնելով այն, որ երկաթուղային ենթակառուցվածքները պատկանում են պետությանը (շարժակազմն ամբողջությամբ ընկերությանն է):
՛՛Գազպրոմի՛՛ դեպքում նման սցենարը կարող է հանգեցնել էներգետիկ անվտանգության լրջագույն ռիսկերի և կրկին ակտիվացնել քպ-ական խոսույթը Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին:
Ստեղծված պատկերն ամբողջացնելու համար նշենք նաև, որ օրերս էլ ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը խոսել է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետևանքով սակագների հնարավոր բարձրացման մասին: Պետք չէ սա ընկալել զուտ որպես հերթական հայտարարություն: Սա Հայաստանում ՛՛խաղաղ ատոմի՛՛՛ վերաբերյալ կառավարության իրական՝ սպառողական ու հակառազմավարական մոտեցման արտացոլումն է: Ուզում են ասել՝ դեռ պետք է հասկանանք՝ մեզ ատոմակայան պետք է, թե՝ ոչ:
Այսպիսով, թիրախում են երկրի ազգային անվտանգության հենասյուներ հանդիսացող կրիտիկական ենթակառուցվածքները՝ էլցանցերը, ԱԷԿ-ը, այժմ նաև գազատրանսպորտային համակարգն ու երկաթուղին:
Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյան
Որևէ հիմք չունեմ քննչականի հրապարակած ձայնագրություններին հավատալու։
25.06.2025Ի՞նչ է իրականում տեղի ունենում խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ։
25.06.2025Իշխանությունը խուլիգանական և անշնորհք գրառումներով, արհեստական ուռճացված թեմաներով անընդհատ փորձելու է դաշտ ներարկել երրորդային բնույթի տեղեկություններ:
25.06.2025