Մի քանի րոպեում ոստիկանները քաշքշելով ցուցարարներին, հարվածելով լրագրող Մերի Մանուկյանին բացել են Երևան-Աշտարակ մայրուղին, որն առավոտյան քասախցիներն էին փակել՝ մի պարզ պահանջով՝ ավտոբուս են ուզում, որ մայրուղուց իրենց գյուղ հասցնի։
Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժմանը բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք ու չեն հրապարակվում:
Այս երկու լուրերն այսօրվա Հայաստանի մասին են ու ամբողջացնում են տոտալիտար կառավարում հաստատելու Փաշինյանի նկրտումները:
Կառավարությունն անտեսում է մարդկանց սոցիալական իրավունքները, թքած ունի հազարավոր շարքային, տրանսպորտով աշխատանքի գնացող ու տուն վերադարձող մարդկանց վրա:
Կառավարությունը, դիալոգի փոխարեն, օգտագործում է ոստիկանական մահակը ու հեռու չէ այն օրը, որ Փաշինյանը հերոս է հռչակելու իր իշխանությունը պահող ոստիկանին:
Փողոցից իշխանության եկածները հրաժարվում են հաշվետու լինել հասարակությանը ու այդ նպատակով՝ լրագրող են ծեծում և սեփական ծախսերն «անձեռնմխելի» հռչակում:
Փաշինյանը պետական փողերը շփոթել է սեփականի հետ ու բոլորիս աչքի առաջ, սեփական քարոզարշավի վրա պետական փողեր է «խուրդում»:
Հայաստանում թևածում է ավտորիտարիզմի ուրվականը...
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց