17.06.2025

Արյունալի պատերազմները «մարտերն առանց կանոնի» սկզբունքով լայն թափով կշարունակեն

Աշխարհակարգային փոփոխությունների այս անցումային ժամանակաշրջանում միայն «ջունգլիների օրենքներն» են գործում և մինչև աշխարհում խաղի նոր կանոններ չհաստատվեն, արյունալի պատերազմները «մարտերն առանց կանոնի» սկզբունքով լայն թափով կշարունակեն:


Մեծ պետություններն իրավիճակը լավ հասկանում են, սակայն փորձում են այս ժամանակահատվածում իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն առավելագույնս իրացնել, ապա նոր միայն հաստատել նոր աշխարհակարգի սկզբունքներն ու առաջնահերթությունները:


Իսկ մինչ դա, պատերազմների անվերահսկելի ալիքը տարբեր աշխարհամասերով ակտիվ կշրջի և հազարավոր անմեղ մարդկանց մահեր ու զրկանքներ կբերի:


"Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան 


 

Թեմայի այլ նորություններ