
Հակամարտություն՝ նոր մակարդակով
- 30.05.2025
- Վերլուծություն
- arm
- rus

Նիկոլ Փաշինյանի գրառումն իհարկե բորբոքել է հանրությանը:
Սակայն, ինչպես թերեւս միշտ, հանրային ուշադրությունը կենտրոնանում է ոչ այնտեղ, որտեղ էականն է:
Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի առավել էական գրառումը այն չէ, ինչ առավոտից քննարկում է հանրությունը:
Ահա վարչապետ Փաշինյանի առավել էական գրառումը. «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։
Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։
Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»:
Սա գրառում է Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջից: Եվ ինչու՞ եմ հենց այս գրառումը համարում առավել էական: Որովհետեւ, նա փաստացի դրանով բարձրաձայնում է, որ կարող է լինել եկեղեցականների կյանքի քննություն, կարող են ի հայտ գալ այդ կյանքի տհաճ մանրամասներ, եւ ավելին՝ սա ըստ էության կարող է լինել կոմպրոմատային զգուշացում եկեղեցականներին:
Սա է ըստ էության էականը, որ նախընտրական տարում քաղաքական իշխանությունն ըստ էության նոր աստիճանի է բարձրացնում ՀԱԵ ղեկավարության հետ դիմակայությունը, ու ըստ էության՝ կոմպրոմատային աստիճանի:
Այս ամենը թերեւս վկայում է մի բանի մասին՝ նախընտրական այս պրոցեսում հանրությանը սպասում է կամ շատ մասշտաբային մի թատրոն, կամ հանրությունը կլինի ականատես ու մասնակից ներքին պայքարի ավելի խորը եւ ավելի անգութ դրսեւորումների, որոնք ունեն ֆունդամենտալ շարժառիթներ:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան


Հայկական գյուղերը գնդակոծվում են ՀՀ իշխանության հանցավոր անգործության պատճառով
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հայկական բնակավայրերի նկատմամբ նոր թափ են հավաքել:
30.05.2025
Կոլաբորացիոնիզմի նոր դրսեւորում
Հայոց եկեղեցին, մեր կաթողիկոսները ու եկեղեցու բազմաթիվ սպասավորներ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս այնպիսի աշխատանք են անում, որ դրա արդյունքները անհանգստացրել են Ալիևին ու նրա կոլաբորանտ գործընկերոջը։
30.05.2025