
Ինչ է ասել Վեհափառը, ինչ է ասել Նիկոլը, ինչ պետք է անենք մենք
Վահե Հովհաննիսյանն է գրում:
01.06.2025Կառավարության ղեկավարի ձևակերպումները շոկի մեջ են դրել բոլոր նորմալ մարդկանց։ Իրավիճակը և արվելիք հետևությունները կարիք ունեն ոչ թե էմոցիաների, այլ՝ սառը բանաձևերի։
1. Ինչո՞ւ է նա (նրանք) իրեն այդպես պահում։
Այս պայմաններում նա վերընտրվելու որևէ շանս չունի։ Ինքը շատ լավ հասկանում է։ Բայց մտածում է ոչ թե հեռանալու մասին, այլ՝ պայմանների փոփոխության։ Նա անելու է ամեն ինչ՝ երկրում անասնական մթնոլորտ ձևավորելու համար։ Ամեն հնարավոր ձևերով փորձելու է խելագարանոց սարքել երկիրը։ Մտածող մարդկանց և պատասխանատու ուժերի խնդիրն է՝ սա հասկանալ ու թույլ չտալ։
2. Ինչպե՞ս արձագանքել նոր իրականությանը
Հաշվի առնելով առաջին կետի լուրջ ռիսկերը՝ պետք է մշակենք համակեցության կանոններ։ Ըստ իս՝ ամենաճիշտ բանաձևն է՝ զրո կոնտակտ նրա և նրա նեղ թիմի հետ։
Քաղաքական ուժերը, հասարակության գիտակից շերտերը, սկզբունքային շերտերի արձագանքն այս նոր այլանդակ զարգացումներին պետք է այդպիսին լինի։ Զրո կոնտակտ նշանակում է զրո կոնտակտ՝ ոչ մի հարց, ոչ մի պատասխանի ակնկալիք, ոչ մի շփում, ոչ մի առաջարկ, ոչ մի ընդհանուր բան։ Սա կփոքրացնի նրա գործելու դաշտը։
3. Ինչպես սկսել նրա հեռացումը
«Զրո կոնտակտի» բանաձևը պետք է դառնա քաղաքական և հանրային ուժերի միասնական ուղերձը լայն հասարակությանը։ Պետք է ձևավորել տոտալ մերժման մթնոլորտ։ Սա համախմբման կամ համախմբված պայքարի կարևորագույն տարր է՝ միասնական մեսիջների ձևակերպումը։ Այս այլանդակություններից հետո ոմանք դարձյալ նրա առջև ոտքի են կանգնելու, դարձյալ մեծարգո են ասելու, բուհերում, գուցե ավելի դժվարությամբ, բայց լցնելու են դահլիճներ։ Բայց դա իներցիա է, և հանրային էլիտաներից մերժման քաղաքական հստակ մեսիջ ստանալուց հետո վիճակն արագ փոխվելու է։ Մեծարգո ասողները, ոտքի կանգնողները, նկարի տակ ապրողները զգալու են իրենց հանդեպ փոփոխվող վերաբերմունքը։
4. Բոլոր երկրներում նման այլանդակություններին ի պատասխան՝ քաղաքացիները դուրս են գալիս փողոց։ Պետք է պատրաստվել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, ի պաշտպանություն մեզ, և ի պաշտպանություն մարդկային բարքերով արժանապատիվ հասարակության՝ հարյուր հազարներով փողոց դուրս գալու։ Նրան պետք է կանգնեցնել. կատարվողը կատակ չէ, սա հումորի թեմա չէ։ Քաղաքական ուժեր, հանրային էլիտա, պետական համակարգ, լայն հասարակություն, եկեղեցի, նորմալ մարդիկ. մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց մենք չենք ուզում երկիրը վերածել այլանդակության և ողբերգության թատերաբեմի։ Այս ամենը վատ տեղ է տանում։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Վահե Հովհաննիսյանն է գրում:
01.06.2025Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հայկական բնակավայրերի նկատմամբ նոր թափ են հավաքել:
30.05.2025Հայոց եկեղեցին, մեր կաթողիկոսները ու եկեղեցու բազմաթիվ սպասավորներ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս այնպիսի աշխատանք են անում, որ դրա արդյունքները անհանգստացրել են Ալիևին ու նրա կոլաբորանտ գործընկերոջը։
30.05.2025