
Սյունիքի մասին հայտարարություն հնչեցնողները պատահական դեմքեր չեն
- 29.05.2025
- Վերլուծություն
- arm
- rus

Մի քանի օրվա տարբերությամբ, ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը:
Նախ ԱՄՆ կոնգրեսում պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, ավելացնելով, որ ԱՄՆ-ն փորձում է այն կանխել:
Ապա մի քանի օր անց, ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն է խոսել Սյունիքի շուրջ ստեղծված լարվածության մասին:
Այս հայտարարությունները հետաքրքրական էին առաջին հերթին այն տեսանկյունից, որ վերջին ամիսներին արտերկրից հնչող հայտարարությունները որպես կանոն լավատեսության և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի մոտալուտ հանգուցալուծման մասին էին:
Վերևի 2 հայտարարություն հնչեցնողները պատահական դեմքեր չեն, առավել ևս` ներկայացնում են գերտերություններ, որոնք դետալային տիրապետում են մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը:
Իսկ թե ինչով է պայմանավորված այս հայտարարությունների հնչեցում, կարծում եմ, որ այն կապ ունի ոչ միայն բանակցային գործընթացում առկա վիճակով, այլ արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմայայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել:
ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


Հայկական գյուղերը գնդակոծվում են ՀՀ իշխանության հանցավոր անգործության պատճառով
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հայկական բնակավայրերի նկատմամբ նոր թափ են հավաքել:
30.05.2025
Կոլաբորացիոնիզմի նոր դրսեւորում
Հայոց եկեղեցին, մեր կաթողիկոսները ու եկեղեցու բազմաթիվ սպասավորներ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս այնպիսի աշխատանք են անում, որ դրա արդյունքները անհանգստացրել են Ալիևին ու նրա կոլաբորանտ գործընկերոջը։
30.05.2025