Մեծ Բրիտանիան Հայաստանում նոր դեսպան ունի: Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան: Վերջինս արդեն սեպտեմբերից դեսպանի պաշտոնում կփոխարինի Ջուդիթ Ֆարնվորթին: