Արխիվ - 2019.07.06
Ողբերգական ավտովթար Զոդի կամրջին. 6 մարդ է զոհվել, ևս 11-ը տուժել է (տեսանյութ, լուսանկար)
Այսօր ժամը 15:15 «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
20:43Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ս.թ. հուլիսի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն։ Մինսկում նախարար Պապիկյանը ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա.Ն. Ավրամենկոյի հետ կքննարկի երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության դիվերսիֆիկացմանը, բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կանոնակարգմանն առնչվող հարցեր։
16:13Ադրբեջանն ավելի քան 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊԲ
Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց:
16:10Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ։
15:38