23.04.2025
Դոնալդ Տուսկը կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Խոր ցավ ու կսկիծ ապրեցի. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:


Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:


Հիշեցնենք, այսօր ժամը 15:15 «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել է երեք ավտոմեքենա: ՃՏՊ-ն խլել է 6 մարդու կյանք, կա 11 տուժած:

Վախճանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար