Իրենց ոտքի տակից հողը փախել ա, դա շատ լավ զգում են. Ծառուկյան
Կանխել ճգնաժամը հնարավոր է, անհնարին ոչինչ չկա
04.06.2026
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կազմակերպած «Հայաստանն ընտրում է» բանավեճին, քանի որ մասնակցելու է իր ղեկավարած քաղաքական թիմի հանրահավաքին: Այդ մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցի ԱԺ ընտրությունների շրջանակում անցկացվող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բանավեճին։ Այս մասին նա հայտարարել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հունիսի 4-ի երեկոյան կհեռարձակվի նախընտրական վերջին բանավեճը, որին մասնակցելու են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։
Կանխել ճգնաժամը հնարավոր է, անհնարին ոչինչ չկա
04.06.2026
Սրբազանը նաև կմասնակցի ընտրության
04.06.2026
Հունիսի 7-ը սովորական ընտրություններ չեն, դրանք իրենց նշանակությամբ հավասարազոր են 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեին
04.06.2026